Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առկա խնդիրները` ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի շինհրապարակ: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Յաղջյանը ծանոթացրեց կատարված շինարարական աշխատանքներին:
ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մշակել էր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը, որի կատարումը 2014 թվականի դեկտեմբերին հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Ծրագիրն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում նախատեսված է` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծում: Երկրորդ փուլում` արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծում, իսկ երրորդում` մասնավոր ներդրողի առկայության դեպքում նախատեսվում է մեկնարկել քիմիաթերապիայի և վիրաբուժական կենտրոնի ստեղծում՝ ներ և արտահիվանդանոցային ծառայություններով:
Նախարարի ուշադրության առանցքում էին Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարության ինժեներական- մոնտաժային աշխատանքների հետ կապված օրակարգային խնդիրները:
Հաշվի առնելով ի հայտ եկած տեխնիկական, կազմակերպական, ծրագրի ընդունման և հանձնման հետ կապված խնդիրները` Արմեն Մուրադյանը հանձնարարեց հրավիրել ընդլայնված խորհրդակցություն շահագրգիռ կառույցների հետ` քննարկելու առաջիկա անհրաժեշտ քայլերը:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում կկատարվի ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում, լաբորատոր և գործիքային ախտորոշում ռադիոլոգիական սարքավորումներով` ռենտգեն, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա, ՍՊԵԿՏ (SPECT) կամերա:
Նախատեսված է կատարել կենուռուցքաբանական հիվանդությունների բուժում վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն, ինչպես նաև ռադիոիզոտոպների արտադրություն:
Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո Բելգիայից Հայաստան է տեղափոխվելու բելգիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով ձեռք բերվող և IBA ընկերության կողմից արտադրված 18/18 արագացուցիչը, ինչպես նաև Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆը և ՍՊԵԿՏ (SPECT) կամերան: Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Ռադիոզոտոպների արտադրության կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման և ռադիոիզոտոպային ախտորոշման, այլ բաժանմունքներ: Նախատեսվում է, որ ուռուցքաբանության ոլորտում մասնագիտական այս կենտրոնը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի բնակչությանը:
Ուռուցքային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը կիրականացվեն միջազգայնորեն լայն տարածում ստացած և Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված չափորոշիչների, բուժման ընթացակարգերի, բուժման մեթոդների հիման վրա:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը պետք է իրականացվի պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն